Բաժիններ՝

Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը:

Այցի ընթացքում Դվորկովիչը ծանոթանալու է հայկական շախմատի նվաճումներին: Ֆեդերացիան ներկայացնելու է հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձը, կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:

Դվորկովիչը կայցելի հանրակրթական դպրոցներ, այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» գիտահետազոտական կենտրոն և Հայաստանի շախմատի ակադեմիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930