Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 10-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:
ՀՀ կառավարությունը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելու նպատակով առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. հիվանդատերերից մեկը բռնություն է գործադրել նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչի նկատմամբ։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում, օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատում, Արմավիրում, Սյունիքի Հովիտներում և Երևանում հասնելով +36 աստիճանի»։
Սեպտեմբերի 11-ին` ժամը 21:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում:
«ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս:
Սեպտեմբերի 11-ին` ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանի մոտակայքում նկատվել է ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6000 ՀՀ դրամ, 38 000 ԱՄՆ դոլար, 18 000 եվրո:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն մտադիր է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Երեւանում մեծ երիտասարդական համերգ կազմակերպել, որին կհրավիրվեն նաեւ ռուսական էստրադայի աստղեր եւ հայտնի դիջեյներ:
«Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրելէ «Ալտաիր» ծանր անօդաչու թռչող սարքի թռիչքը:
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկման գործնական ուղեցույցը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարևորում է այս ուղեցույցը, քանի որ այն ուղղված է ազատության զրկման վայրերում երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը:
ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը երեխաներին ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա հրավիրեց ինչպես ԱԺ գործընկերների, այնպես էլ ոստիկանության ուշադրությունը:
«Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է զորավարժության սցենարով նախատեսված ընթացիկ և առաջիկա պայմանական գործողությունները։
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է համացանցում հայհոյանքներ հնչեցնող իրական և կեղծ օգտատերերին պատասխանատվության ենթարկել:
Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը:
Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ քրեկան օրենսգրքի հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար:
Ցավով տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել մեր գործընկեր, փորձառու լրագրող Կիմա Եղիազարյանը։
Նա նաև անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին. «Արդեն հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե որտեղից է եկել այդ ունեցվածքը: Ապօրինի հարստացումը նրանց չի սպառնում, քրեական գործը փողերի լվացման մասով է հարուցվել»։