Բաժիններ՝

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է՝ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս