
ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ԱԱԾ-ն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքներին

ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին ասացին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության կատարման ընթացքի մասին կզեկուցվի անձամբ իրեն:
«Եթե այդ մասով ինչ-որ տեղեկություն ունենանք` պաշտոնապես կհայտնենք»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Իսկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ներկա պահին այդ մասով մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն: