Բաժիններ՝

Ոստիկանությունը Լեոյի փողոցից ուղեկցում իրականացնելու համար բերման է ենթարկել 5 անձի

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, զենքերի օրինականությունը ստուգվում է:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն են: Ոստիկանությունից այս լուրը չհաստատեցին` կրկնելով, որ միայն կարող են ասել, որ ուղեկցում իրականացնելու համար բերման են ենթարկել 5 անձի:

Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել: Նա ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին երկու ժամ ժամանակ տվեց` արված աշխատանքների մասին իրեն զեկուցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս