Բաժիններ՝

Արցախում կինը շշով հարվածել է տղամարդու գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է

Սեպտեմբերի 10-ին գանգուղեղային տրավմայով ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական բյուրո էր տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1939թ ծնված Ռ. Բ-ի դիակը։

ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի և ոստիկանության քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 07:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի խանութներից մեկում վիճաբանություն է առաջացել Ռ. Բ-ի և Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1992թ ծնված Լ.Ա-ի միջև, որի ժամանակ վերջինս ապակյա շշով հարվածել է Ռ.Բ-ի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասով։ Տարվում է նախաքննության։

ԱՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս