Բաժիններ՝

Հայաստանում գրանցվել է մալարիայի հինգ դեպք

Հայաստանում այս տարի գրանցվել է մալարիայով հիվանդության թվով հինգ դեպք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

«Վարակվածների մեծ մասը Աֆրիկայի մայրցամաքի քաղաքացիներ են, և սա մալարիայի այն տեսակն է, որը Հայաստանի մոծակները չեն փոխանցում։ Այս առումով անհանգստանալու կարիք չկա։ Վարակվածները հիմնականում գիտեն, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն, և հենց առաջին ախտանշաների դեպքում, որն արտահայտվում է պարբերաբար ընթացող տենդային նոպայով,  դիմում են բժշկի»,- ասաց Լ. Պարոնյանը։

Նրա խոսքով՝ 2006 թվականից Հայաստանում  տարեկան գրանցվում է մալարիայի մեկ-երկու դեպք, որոնք հիմնականում գալիս են Աֆրիկայից։

Մալարիան տարափոխիկ հիվանդություն է, այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, այլ մոծակի խայթոցի հետևանքով։ Հայաստանում 1963-94 թվականներին մալարիայի տեղական դեպքեր չեն գրանցվել։ 1994 թվականից սկսած՝ Արցախի պատերազմի հետ կապված, սահմանում մալարիայի դեպքեր են գրանցվել, սակայն լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն վերացվել է։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930