
Հրդեհ վագոն-տնակում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել` 00:27-ին: Այրվել է մոտ 10 քմ վագոն-տնակի հատակը: