Վահե Գուլանյանը պատրաստ է կրկին խմել Սևանա լճի ջրից. «Նման քայլը բոլորովին արդարացված չէ»

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատրաստ է կրկին խմել Սևանա լճի ջրից: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հուլիսի վերջին, երբ ինքը հրապարակային խմեց լճի ջրից՝ ապացուցելու, որ ջուրը վնասակար չէ, բոլորովին էլ առաջին դեպքը չէր:

Նրա կարծիքով՝ եթե անգամ այդ քայլը ոմանք այնքան էլ խելամիտ չեն համարում, իր հրաժարականի պատճառ չկա:

«Միշտ պետք է հիշենք, որ բնական ջրամբարներն ունեն ինքնամաքրման հատկություններ և շատ չեն աղտոտվում»,- ասաց Վ.Գուլանյանը՝ հավելելով, որ Սևանի ջուրը տեղաբնակների կողմից միշտ է օգտագործվում թե՛ խմելու, թե՛ սնունդ պատրաստելու համար:

Մինչդեռ, ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը զարմացած է ազգային պարկի ղեկավարի «հերոսական արարքից»: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Սևան են թափվում հարակից բնակավայրերի կոյուղաջրերը. «Նա խմում է այդ կոյուղաջրերից եկած աղտոտվածությունը: Եվ նման քայլը բոլորովին արդարացված չէ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս