Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանարպետության հրապարակ:
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում հոկտեմբերի 7-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:
Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի Երևան քաղաքի տաղավարում ներկայացված է մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն ՝իր բոլոր տարրերով:
Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի իր տաղավարում Ռուանդան ներկայացնում է գործարար միջավայրի իր հնարավորությունները, ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը:
Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադան այցելուներին ներկայացնում է կրթական ոլորտում իր հնարավորությունները:
Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատաքները հիանալի են կատարված:
Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։
Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան:
Այսօր Էջմիածին քաղաքը նշում է իր 2703-ամյակը։ Տոնակատարություններին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 6-ին ժամանեց փորձարկիչ տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Ֆրանկոֆոնիայի երգչախումբը Շառլ Ազնավուրի հետ Երևանում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում պետք է կատարեր «Լա Բոհեմ» երգը:
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը:
Բոտոշան քաղաքում գտնվող Ռումինիայի տարածքի հայկական հնամյա գերեզմանատան Սբ Ավետման մատուռում հոկտեմբերի 6-ին անցկացվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած, Ռումինիայի միավորման և Հայաստանի անկախության գործին իրենց նշանակալի ավանդը ներդրած հայ զինվորականների և Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հ. Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ։
Այսօր Աշտարակի տարածաշրջանի Ագարակ համայնքում տոնական հանդիսություններով նշվեց համայնքի վերածննդի տասնամյակը:
Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում այսօր հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով:
Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվեց Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցի տներից մեկի այգում:
Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված վիճահարույց հարցերը կարգավորվում են, Իսրայելի իշխանությունները պատրաստակամ են գտնել եկեղեցապատկան կալվածքները չվտանգող լուծումներ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
«Քաղացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երեւանու ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող որդեկորույս Ռուզաննա Ադանալյանի մասին գրել էր.«Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»:
Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու, միասնական ձայնով հանդես գալու նպատակով այս տարվա օգոստոսին ստեղծվել է «Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիան»։
Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: