Դավիթ Բեկի փողոցում ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. տուժածներ չկան

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոբուսը (վարորդը՝ Գ. Պ., ծնված 1960 թ.) բախվել է գազատար խողովակին և վնասել այն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և իրականացրել հերթապահություն. տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031