Բաժիններ՝

Սյունիքի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերքով պարկ

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։

Ինչպես հաղորդում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 6 պահեստատուփ, 5․45 մմ և 7.62 մմ տրամաչափերի 2900-ից ավելի փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում Սյունիքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս