
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի 26.3 միլիոն ընտանիքներից 13.6 միլիոնը դասվում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ սոցիալական խավին։ Ընտանիքների 51.8 տոկոսn ապրում է աղքատ պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարզվել է, որ Թուրքիայի ընտանիքների միայն 1.1 տոկոսն է գտնվում ամենաբարձր սոցիալ-տնտեսական մակարդակում։
Մյուս խավերում ընտանիքների մոտ 47 տոկոսը դասվում է միջին կամ ավելի ցածր սոցիալական մակարդակ ունեցող կատոգորիային։
Տարածքային կտրվածքով՝ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ստամբուլում և Անկարայում, որտեղ ընտանիքների մոտ 2.5 տոկոսը պատկանում է ամենաբարձր եկամտաբերություն ունեցող սոցիալական խմբին։