Բաժիններ՝

Մանրէաբանական շեղումներ․ Վարդենիսում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները․

– «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Ռեժան» ապրանքատեսակի նմուշը նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով,

– «Կաթնաշոռ» (արտ․՝ 24․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու, լաուրինաթթու, օլեինաթթու,մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով,

– «Մածուն» (արտ․՝ 23․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու լաուրինաթթու, օլեինաթթու, մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին ցուցանիշներով,

– «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» (արտ․՝ 22․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնայուղի զանգվածային մաս» և «Խմորասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս