Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031