Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Երեւանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի:
Շատերն են նկատել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի համար շատ կարևոր ու սկզբունքային հարց է:
Մայիսի 15-ին, ժամը 06:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքի իր բնակարանում, չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծ Բրիտանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային հաղորդումներից մեկը՝ The Jeremy Kyle Show-ն, անորոշ ժամանակով եթերից հանվել է դրա մասնակցի մահվան պատճառով, որը վախճանվել է հերթական թողարկման նկարահանումների ավարտվելուց մեկ շաբաթ անց:
Էրեբունու ոստիկանները հետապնդել ու բռնել են դիմակավորված երիտասարդներին:
Պարբերական հիվանդությունը, կամ ինչպես այն Հայաստանում առավել հատնի է՝ «երևանյան հիվանդությունը», ժամանակակից բժշկագիտության մեջ ամենահանելուկային և ամենաառեղծվածային հիվանդություններից մեկն է համարվում։ Թեև այս հիվանդության մասին խոսվում է դեռևս վաղ ժամանակներից, սակայն հիվանդության ամբողջական նկարագիրը պարզ է դարձել ավելի ուշ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջերմուկ քաղաքի բնակչին 3 տարվա ազատազրկման է դատապարտել՝ հնդիկ զբոսաշրջիկի նկատմամս սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Գորիս-Տաթև ավտոճանապարհին գտնվող՝ Հալիձորի «Խրիմյան Հայրիկի քար» կոչվող տեղանքում։
«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում: Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ»:
Կարմիր խաչի ներկայացուցիչ ներկայացած անձը խաբեությամբ ընտանի կենդանիներ էր հափշտակել։
Ոչ միայն տիկին Ամալյան, այլև շատ հաթերքցիներ, որոնք լավ են հիշում Արցախի ազատագրման տարիները, վստահ են՝ որքան էլ օտարերկրյա դիվանագետներն ու միջազգային կառույցները խոսեն խաղաղությունից ու հորդորեն, որ հայն ու ադրբեջանցին պետք է իրար կողք կողքի խաղաղ ապրեն, միևնույն է՝ անհնար է այսօր ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել՝ որպես Ընտանիքի միջազգային օր։ Տոնին ընդառաջ՝ մասնագետները խոսեցին հայ ընտանիքի, մարտահրավերների ու ավանդական ընտանիքի մասին պատկերացումների մասին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հայ պարարվեստի մեծ երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Մայիսի 14-ին առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն հարամվող տեղեկությունները։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում:
«Ավտոներկրողները դեռ հարցի լուծման ճանապարհներ են փնտրում: Ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է լինելու 2020 թվականից սկսած: Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կազմակերպել էր «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հանրային և քաղաքացիական ծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։
Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի ժամանակ պարբերաբար հայտնվում էին նաև անչափահաս երեխաներ:
Արարատի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին դանակահարություն կատարած անձին։
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սուրայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասասի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։