Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով:
Այսօր կառավարության նիստում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց վարորդական բալային համակարգի հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախստեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը…
«Միջգերատեսչական խումբը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա՝ մարդկային կապիտալ, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասաց Ավինյանը:
Մայիսի 16-ին, ժամը 08:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է:
Մայիսի 16-ին, ժամը 06:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ի ժամը 10.00-ից մինչև մայիսի 17-ի ժամը 10.00-ն կդադարեցվի
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն։
Բավական լավ մշակույթ է ձևավորվել հայ ընտանիքի մոտ՝ հոգեբանական համատեղելիությունը մարդկանց ուշադրության կենտրոնում է: Հայ ընտանիքում ավանդականի և ժամանակակիցի հետաքրքիր շաղախ է նկատվում:
Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ:
«Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ հայ դասական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների համերգ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տասրածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին:
Արարատի մարզում իշխող ուժի կազմակերպած ««Իմ քայլը»՝ հանուն Արարատի մարզի» տնտեսական ֆորումը շարունակում է մնալ մարզի ամենաակտուալ քննարկումների թեման:
Սևծովյան տնտեսական համագորակցությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ զբոսաշրջության ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում մայիսի 15-ին ներկայացրել է Հայաստանում մշակված «Travelinsights» նորարական գործիքը:
Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց խաղողագործության երբեմնի բնօրրան Դալմայի այգիների մասին։
«Իհարկե, համաձայն եմ վարչապետի այն խոսքի հետ, որ երեխաներին պետք է սեռական գրագիտություն, բայց այստեղ շատ կարևոր է մատուցման ձևը: Ո՞վ, ինչպե՞ս է մատուցում, ի՞նչ չափաբաժնով, օրինակներով: Չէ՞ որ հաշվի պետք է առնել էթնոմշակութային, ազգային առանձնահատկությունները»:
Ես, բնականաբար, «նոստալժի» չունեմ անցյալի հանդեպ և հաստատ չեմ պնդելու, որ Լենինի «Իսկրան» ևս սկսենք վերահրատարակել: Սակայն, այսօրվա քննարկման ժամանակ շատ երկար անուն ունեցեղ նախարարության շատ պարտաճանաչ ու ժրաջան փոխնախարարը, ով ամեն ինչ արեց իր նախարարության և նախարարի «մունդիրի պատիվը» բարձր պահելու համար, այդպես էլ չնշեց այն հստակ բովանդակային, գրական չափորոշիչները, որով հայտարարվել էր մրցույթը և այլևս հայտնի են մանկական ամսագիր տպագրելու հաղթողները:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների թիվը նվազել է։ Նա վստահեցրեց, որ, ինչպես քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներն ուշադիր հետևում են, որպեսզի այս կամ այն համայնքում ապօրինի շինարարություն տեղի չունենա։