Այնթապ գյուղում՝ առվակի մեջ, հայտնաբերվել է մարդու գանգ. Shamshyan.com
Մայիսի 14-ին առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 3-րդ փողոցում առվակի մեջ մարդու գանգ կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգը և այն ոստիկանութան Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անահիտ Միքայելյանի որոշմամբ փաթեթավորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար գանգը արական թե իգական սեռի է պատկանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: