Բաժիններ՝

Հնդիկ զբոսաշրջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել Սյունիքում. մեղադրյալը անչափահաս երեխաների հայր է. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջերմուկ քաղաքի բնակչին 3 տարվա ազատազրկման է դատապարտել՝ հնդիկ զբոսաշրջիկի նկատմամս սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Գորիս-Տաթև ավտոճանապարհին գտնվող՝ Հալիձորի «Խրիմյան Հայրիկի քար» կոչվող տեղանքում։

Նախաքննության տվյալներով՝ Ջերմուկ քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թ., երկու անչափահաս երեխաների հայր, ընկերոջ հետ 3 զբոսաշրջիկների հետ, գիշերակացի համար հանգրվանել են Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25.1 կմ-ի` Հալիձորի «Խրիմյան Հայրիկի քար» կոչվող տեղանքի աջակողմյան ճամփեզրին հարակից բաց անտառային տարածքում։ Միասին գնում են կատարել, հայ տղաները խորոված պատրաստել՝ չմոռանալով նաեւ խմիչք գնել, եւ միասին հաց են կերել։ Խնջույքից հետո՝ հնդիկ եւ լեհ զբոսաշրջիկները գնացել են քնելու, եւ քիչ անց նրանց վրան է մտել նաեւ 28-ամյա երիտասարդը։ Նա նախ՝ լեհ աղջկան է փորձել արթնացնել, ինչպես հետագայում պատմել է հնդիկը՝ ասում էր «Աննա, սեքս», ով նրան ասել է «նետ»։ Միջամտել է հնդիկ աղջիկը,ով տղային հրելով դուրս է հանել վրանից։

Տղան ասել է, որ կամ Աննան, կամ ինքը ու հնդիկ աղջկան պառկեցրել, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ։ Աղջիկն ասել է, որ հղի է, ցույց է տվել փորը և ասել «բեյբի», ինչից հետո տղան մի փոքր հետ է քաշվել, հետո մոտեցել, բռնել  կոկորդից, որպեսզի լռի եւ հպվել նրա մարմնի ինտիմ մասերին, համբուրել։ Հնդիկ աղջիկը կծել է տղայի լեզուն, ապա հանել կրծքակալի տակ թաքնված դանակը ու սպառնացել։ Տղան դանակը նետել է ու պարտադրել աղջկան զբաղվել ձեռնաշարժությամբ։ Այդպիսով բավարարելով իր սեռական պահանջը՝ տղան ընկերով հետ հեռացել է։ Իսկ աղջիկն էլ զանգել է «911»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս