Ես, բնականաբար, «նոստալժի» չունեմ անցյալի հանդեպ և հաստատ չեմ պնդելու, որ Լենինի «Իսկրան» ևս սկսենք վերահրատարակել: Սակայն, այսօրվա քննարկման ժամանակ շատ երկար անուն ունեցեղ նախարարության շատ պարտաճանաչ ու ժրաջան փոխնախարարը, ով ամեն ինչ արեց իր նախարարության և նախարարի «մունդիրի պատիվը» բարձր պահելու համար, այդպես էլ չնշեց այն հստակ բովանդակային, գրական չափորոշիչները, որով հայտարարվել էր մրցույթը և այլևս հայտնի են մանկական ամսագիր տպագրելու հաղթողները:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների թիվը նվազել է։ Նա վստահեցրեց, որ, ինչպես քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներն ուշադիր հետևում են, որպեսզի այս կամ այն համայնքում ապօրինի շինարարություն տեղի չունենա։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մայիսի 22-ին կկայանան ռեկտորի ընտրություններ: Ռեկտորի պաշտոնին հավակնում է 3 հոգի՝ ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։
Մայիսի 15-ին, ժամը 15:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:
Երևանում ամենահզոր և առաջին «ՍանիՏեքը» բնակիչներն են։ Աշխարհի ամենահրաշալի, «պուպուշ», մարմարակերտ «ՍանիՏեքն» էլ եթե գա Հայաստան՝ զինված աղբատար մեքենաներով, ի վերջո, ամենակարևոր «ՍանիՏեքը» բնակչությունը պետք է լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երևանի աղբահանության հետ կապված խնդիրներին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:
Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Նման վիճակագրություն չկա: Ինձ թվում է՝ ցանկացած նման հայտարարության հիմքում պետք է վիճակագրություն լինի:
Երևանի «Ջրավաճառ տղայի» քանդակը, որը 1970 թվականին տեղադրվել էր Երևանի Անգլիական այգում, այնուհետև տեղափոխվել Շահումյան հրապարակի այգի, այսօր էլ դեգերումների մեջ է։
Եթե գիտեմ, որ գյուղից ինչ-որ կին լոլիկ է բերել, որ փողոցում վաճառի և դրանով իր երեխային կերակրի՝ իր ցավը տանեմ։
Մի շարք մեղադրանքներ են հնչում մեր հասցեին, կա՞ն որոշակի հիմքեր դրանց համար, կարծում եմ՝ մի փոքր հիմքեր կան։ Բայց որպես քաղաքի ճարտարապետ՝ այսօր անում եմ ամեն հնարավորը, ավելին անել մենք այսօր ուղղակի չենք կարող։
168.am-ը թեմայի մասով մեկնաբանություն խնդրեց նաև թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը:
Մայիսի 15-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում և նշում ենք որպես Ընտանիքի օր:
Ցուցարարները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը և բացատրություն են պահանջում, թե ինչպես է ստացվում, որ նախկին գյուղապետն Զարզանդ Գրիգորյանը, ում լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա փետրվար ամսին, գնում է աշխատանքի
Մայիսի 15-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող նախկին շուկայի տարածքի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին տեղեկություններին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով:
Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում մայիսի 14-ին բողոքի ակցիա էր։ Դրան մասնակցում էին նաև անչափահասներ՝ ձեռքներին պարզած «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» և այլ պաստառներ։
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Դեռևս հունվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Երևանի Աջափնյակ համայնքում կառուցվելու է մետրոյի երկու կայարան և ճոպանուղի: