Բաժիններ՝

Նիկոլայ Գրիգորյանը տեղափոխվել է Տավուշ, այսուհետ՝ մարզպետի խորհրդականն է, մի շարք ծրագրեր ունի

«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում:

Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԻՆ-ում երկար տարիներ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ աշխատած Նիկոլայ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ գործունեության ոլորտն է լինելու՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից:

«Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում: Այս կադրն արված է Ենոքավանում՝ Լաստիվեր Ռեզորթ հյուրանոցային համալիրում: Հենց այստեղ մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով: Սիրելի գործընկերներ, սիրով հրավիրում եմ»-եզրափակել է Նիկոլայ Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս