Բաժիններ՝

Դատարանի տարածքում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում, մայիսի 13-ին, Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»,- նշել է Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս