Բաժիններ՝

ՍԴ դատավորի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տասրածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031