
Նիկոլ Փաշինյանի ազգականի գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է:
«Մեզ հայտնի դարձավ, որ գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին:
Թերթի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու ներկայացրել: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: