
Ավտովթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 16-ին, ժամը 06:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1979 թ.) և «BMW» մակնիշի (վարորդ՝ Կ.Մ., ծնված 1982 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: