
Գործազրկության մակարդակը 2018թ. դրությամբ կազմել է 20 տոկոս. Տիգրան Ավինյան

Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ մեկնարկել է «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը: Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը 2018թ. դրությամբ կազմել է 20%:
Ավինյանը նկատեց, որ այս ցուցանիշը հաշվարկված է նոր մեթոդաբանությամբ:
«Միջգերատեսչական խումբը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա՝ մարդկային կապիտալ, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ կոնկրետ ժամանակցույց է սահմանվելու, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են, այսինքն՝ կոնկրետ թվային այն արդյունքները, որ ակնկալում են ծրագրից: