Վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. կան տուժածներ և մեկ զոհ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ.), «Opel Astra J» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Ford Transit» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Nissan Note» մակնիշի (վարորդը՝ Ս. Պ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1950 թ.), տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Թոնի Նիկոտրան (Ավստրալիայի քաղաքացի, ծնված 1970 թ.), Հ. Ա.-ն (ծնված 1997 թ.) և Ս. Պ.-ն (ծնված 1982 թ.), տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Թոնի Նիկոտրայի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության:

Փրկարարները «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Պ.-ի դին:

Տեսանյութեր

Լրահոս