Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին:
Նոր Նորքի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության դեպքեր են բացահայտել:
Թուրքիայից ապրանք բերող ՀՀ քաղաքացիները տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում են՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
Սննդի կետի աշխատանքը դադարեցված է:
Ծեծի, սպառնալիքների և հափշատկության մասին կեղծ հաղորդում. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, Նոր Մոսկվայում թալանել են էլիտար տնակային ավանների շինարար Սերգեյ Ղազարյանի տունը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
«Այս նախաձեռնությամբ, Էռնեկյան ընտանիքի աջակցությամբ Արմավիրի մարզի երկու բնակավայրում բարելավելով առողջապահական ծառայություններ մատուցման պայմանները, մենք ազդարարում ենք «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի պատմության նոր էջի մեկնարկի և Հայաստանում հիմնադրամի գործունեության ակտիվացման մասին»,- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:
Հունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երևանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով:
Լրատվամիջոցը հերքում կհրապարակի, ներողություն կխնդրի ու գումար կվճարի Ռոբերտ Քոչարյանին` զրպարտության դիմաց։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ ու նորը կազմել։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները հունվարի 14-ից 20-ը իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սյունիքի մարզպետարանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում են, որ մարզպետը ոչ թե երկու անգամ է պարգեւատրվել, այլ երկու հոդվածներով: Եվ պարգեւատրվել են ոչ թե 22 հոգի, այլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել Աշխատանքի պետական տեսչություն։
Ըստ նրա՝ այդ պագևատրումները չեն, որ մոտիվացնող դեր են ունենալու. «Յուրաքանչյուր անհատ իրեն գնահատելու է իր աշխատավարձի չափով, ոչ թե պարգևավճարների: Քաղաքապետարանի հարցով մենք դիմելու ենք վարչական դատարան»:
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգությունը հարցի էությանը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող՝ չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:
Մեքենաների ներկրման, առք ու վաճառի, մաքսազերծման հարցում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիների ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խանութից խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունվարի 17-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմակետ և գումար պահանջել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը։
Հունվարի 20-ին, ժամը 01.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին hաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Գ.Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեից «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ:
Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։