
Արցախի ոստիկանությունը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել Շահումյանի շրջանում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքից

Ս.թ.հունվարի 20-ին ժամը 21:30-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 1968թ.ծնված Օ. Գ-ն, վարելով «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան Շահումյանի շրջանի «Ջրերի Գործարան» կոչվող տեղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով ընկել «Թարթառ» գետը, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ, նույն շրջանի բնակիչներ՝ 1969թ.ծնված Է. Հ-ն և 1973թ.ծնված Ա. Ի-ն, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր,1967թ.ծնված Ա. Թ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քարվաճառի շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը։
Արցախի ոստիկանություն