Խաչքարի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը
Հունվարի 25-ին, ժամը 22:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում «Mercedes C»մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Հ.-ին: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: