
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ (խարդախությունը) 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին։