1 մլն 120 հազար եվրո՝ Հայաստանի գյուղերից արտագաղթը կանխելու համար․ Եվրամիության նոր ծրագիրը
Տեղական տուրիզմն ու բացթօյա ժամանցը զարգացնելու, կյանքն աշխուժացնելու նպատակով Եվրամիության կողմից Հայաստանի 52 խոշորացված համայքներում իրականացվում է նոր ծրագիր, որի տևողությունը 30 ամիս է։ Ծրագիրի ընդհանուր բյուջեն 1․120․000 է, որի 89 տոկոսը՝ 1․000․000 ներդրել է Եվրամիությունը։
Կիրագործվեն փոքր ու միջին ծրագրեր, երեք խոշոր ծրագրեր էլ կիրականացվեն Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզերում, որոնց նպատակը գյուղական համայնքները զարգացնելն է։
Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» անունը կրող ծրագիրը՝ շեշտելով, որ Հայաստանի մարզերը զարգացման առումով անհամեմատելի են մայրաքաղաք Երևանի հետ։
«Շատերդ մեծացել և ապրում եք հեռավոր գյուղերում, որոնք վերջերս միավորվել են: Այս գործընթացը մարտահրավերներով լի է, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ձեզ և մյուս քաղաքացիներին՝ ապահովելով ավելի լավ ծառայություններ, ավելի ուժեղ միակցվածություն և նոր տնտեսական հնարավորություններ», – նշել է դեսպանը:
2019 թվականին ծրագիրը միավորված բոլոր համայնքներում կփորձարկի «քաղաքացիների բյուջե» գաղափարը, կհամախմբի Հայաստանի համայնքների ղեկավարներին, բազմաթիվ քաղաքացիների, Վրաստանից և Եվրոպայից ժամանած զբոսաշրջության զարգացման մասնագետների և կֆինանսավորի առնվազն 10 նորարար նախաձեռնություններ:
Ըստ Եվրամիության դեսպանի՝ իրենք ցանկանում են փոխանցել եվրոպական երկրների փորձը, որոնցից շատերում քաղաքացիական բյուջետավորման գաղափարը տեղական համայնքներում բնակչության կողմից հաջողվել է։
Նա նաև ասաց, որ չեն ակնկալում, թե Հայաստանում իրավիճակը կլուծվի մեկ գիշերվա մեջ. կլինի երկարաժամկետ գործընթաց, բայց հավատում են, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է կանգնած։