ԱԺ-ում կրկին վերանորոգումներ են. ո՞ր պատգամավորներն են գործի անցել և ում հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս գումարման խորհրդարանի պատգամավորները եւս նախկին գործընկերների նման ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին: Մինչեւ հաջորդ նիստը բավական ժամանակ կա, եւ պատգամավորներից շատերը նպատակադրվել են վերանորոգումն ավարտել այդ ընթացքում:

Ընդգծենք, որ վերանորոգումներն արվում են հենց պատգամավորների հաշվին, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի համաձայնությունը ստանալու պարագայում միայն:

«Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ երեկվա դրությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների աշխատասենյակներում: Խոսքն այն պատգամավորների մասին է, որոնց աշխատասենյակները նախկինում նոր մասնաշենքում էին գտնվում, սակայն այժմ տեղափոխվել են հին մասնաշենքի մի հատված, իսկ այստեղ սենյակներն այնքան էլ կապիտալ վերանորոգված չեն:

Այդպես վերանորոգումներ են իրականացնում Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը: Առաջիկայում հնարավոր են վերանորոգումներ նաեւ իշխող խմբակցության պատգամավորների սենյակներում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս