Բաժիններ՝

Ռեստորանի տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և ոստիկանության կինոլոգիական խումբը ռումբ չեն հայտնաբերել Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում։ Ռումբի տեղադրման մասին ահազանգը նախարարության «911» ծառայությունն ստացել էր հունվարի 25-ին, ժամը 21:05-ին։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը և կինոլոգիական խումբն ահազանգի վայրում իրականացրել են որոնողական աշխատանքներ և տեղազննման արդյունքում ռումբ չեն հայտնաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031