Բաժիններ՝

Դատարանն ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և նրան հարակից տարածքում տեղի ունեցած սպանության, կրակոցների, խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Շշի Մելոյի» տղայի և ևս մի քանի անձանց նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր ՄարինեՄելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և «Շշի Մելոյի» տղային՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, դատարանից ազատ է արձակել։ Մեկ հոգի կալանավորվել է, մյուսների նկատմամբ միջնորդությունները քննարկվում են։ Դատարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728