
2018թ. Թուրքիայում զբոսաշրջության եկամուտն 12.3%-ով աճել է

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2018թ. զբոսաշրջության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալներ է հրապարակել:
2018թ. Թուրքիայում տուրիզմից ստացվող եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 12.3%-ով՝ հասնելով 29 մլրդ 512 մլն 926.000 դոլարի:
Թուրքիայից մեկնած զբոսաշրջիկների թիվը 2018թ. նախորդ տարվա համեմատ աճել է 18.1%-ով` հասնելով է 45 մլն 628.673-ի: Նշվածի 85.4% կազմել է օտարերկրյացի զբոսաշրջիկների թիվը, իսկ 14.6%-ը` արտերկրում ապրող Թուրքիայի քաղացիների:
2018թ. արտերկրում ապրող Թուրքիայի քաղաքացիների թիվը ներառյալ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 46 մլն 112.592:
Նշվում է, որ Թուրքիա ամենից շատ զբոսաշրջիկ մեկնել է Ռուսաստանից: