Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
92 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը:
Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների:
Փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի:
Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում:
Ս.թ.փետրվարի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի արտանետված շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1951թ.ծնված Ի.Հ-ն և 1946թ.ծնված Ա.Հ-ն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Պարզվել է, սակայն, որ օգնությունը իրականում տրամադրվում է մի ՍՊԸ կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայացնում են համայնքապետի թեկնածուի անունից:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փետրվարի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կանադայում առնվազն երեք մարդ է զոհվել ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
Ավստրալիայի արեւելքում աղետի ենթարկված թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի բակում:
Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում:
Փետրվարի լույս 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան:
ՀՀ տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ազգային ժողովի աշխատակազմում կրքեր են հասունանում։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱԺ-ում դե ֆակտո աշխատակազմի ղեկավարի գործառույթներն իրականացնում են «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը և Արարատ Միրզոյանի նախկին խորհրդական Քրիստինե Գրիգորյանը։
«Մեքենաները հնարավորինս մոտեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգության նկատառումներից ելնելով»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հրապարակված տեսանյութին, որտեղ վարչապետի ավտոշարասյունը շրջադարձ է կատարում արգելված տեղով։
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է. այն գնել է մի ռուսական ընկերություն, եւ առաջիկայում երթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 2-ին գյումրեցիներին սպասվում է մեծ ու հետաքրքիր «էքշըն». թավշյա հեղափոխության սիմվոլը հեղափոխության մեկամյա տարեդարձի նախաշեմին՝ նույն Գյումրիում, որտեղից սկսվեց Փաշինյանի «դուխով» քայլարշավը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի որոշման արդյունքում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) թվով 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։
Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Ուկրաինայում անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 3,3 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով, որոնցից 1,8 հազարից ավելին երեխաներ են: