Բաժիններ՝

«Ասում են՝ թավշյա հեղափոխություն է, լավ է լինելու, բայց նախորդ իշխանությունները գոնե հաշվի են նստել բնակիչների հետ». Աբովյանի քաղաքացիները դիմում են վարչապետին

Աբովյան քաղաքի բնակիչներից 6 հոգի դժգոհ է: Քաղաքապետարանն իրենց պատկանող հողի մի մասը վաճառել է՝ առանց տեղեկացնելու: Հողերը վիճահարույց տարածքում են՝ Աբովյանի ու Արզնիի բաժանարարում:

«30-40 տարի է՝ ապօրինի մշակել ենք հողն ու վաստակել հանապազօրյա հացը: Դիմումներ գրել ենք սեփականաշնորհման ժամանակ, բայց չգիտես ինչու՝ մեզ հատկացված հողերը չեն սեփականաշնորհել: Տարբեր մարդիկ եկել, սեփականաշնորհման համար գումար են հավաքել, ապա վերադարձրել են: Հիմա մի հոգի որոշել է գալ այդտեղ ու ինչ-որ գործունեություն ծավալել՝ առանց այս հողերը տարիներ շարունակ մշակող քաղաքացիներին տեղեկացնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հող մշակողներից մեկը՝ Հայկ Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ հողը մշակողները նամակ են գրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ նոր սեփականատիրոջը տրված հողակտորի մակերեսը, տրման ամսաթիվը և հիմքը չեն նշվում, ծառերը մի քանի վայրկյանում մնացել են ապօրինի լիցքի տակ:

Հարցով նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ նշելով, որ տվյալ հողակտորի վրա կառուցապատման համար դեռևս չկան անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր՝ նախագծման, շինարարության թույլտվություններ:

Կարդացեք նաև

«Քանի որ նշված հողակտորը (0.065հա) գտնվում է ռելիեֆային հատվածում, ապա հողային լիցքի ժամանակ ապօրինի տեղադրված տարաբնույթ ցանկապատի մի հատվածը վնասվել է: Նախկինում հետիոտնային ճանապարհն անցել է սեփականացված տարածքով, այժմ ապօրինի զավթված հողատարածքներին մոտեցման հնարավորություններ կան տարբեր հատվածներից»,- ընդգծել է մարզպետը:

Քաղաքացին նկատում է՝ նման դեպք եղել է նաև 2006 թվականին, բայց նախորդ իշխանությունները հաշվի են նստել իրենց հետ:

«Ասում են՝ թավշյա հեղափոխություն է, լավ է լինելու, բայց նախորդ իշխանությունները գոնե հաշվի են նստել բնակիչների հետ, թողել են մշակել հողերը, իսկ իրենք բերել հունիսի 27-ին վաճառել են հողը՝ ոչ մեկի հետ հաշվի չնստելով: Կամաց-կամաց գիծը լրիվ ուզում են մաքրել, բիզնես կենտրոններ սարքել»,- նշեց նա:

Հավելենք, որ վաճառքը կատարել է Աբովյանի քաղաքապետարանը: Հիմա դադարեցվել է այս գործընթացը՝ այլևս լիցք չի թափվում, և բնակիչները հույս ունեն, որ կվերականգնվի արդարությունը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728