Բաժիններ՝

Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործի շրջանակներում կալանավորվել է մեկ անձ

Աբովյանում  «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործի շրջանակներում ձերբակալված երիտասարդի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ մյուս ձերբակալված անձի` 1984 թվականին ծնված քաղաքացու կալանավորման միջնորդությունը  դատարանը բավարարել է:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` 1995 թվականի ծնված երիտասարդը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր  Մելիք Մանուկյանի որդի՝ 24-ամյա Շանթ Մանուկյանն է:

Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4 մասի 1-ին  կետով ( խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացել դիմել դատարան նրան նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը մահացած է եղել: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակի Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989 թ., ևս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728