Բաժիններ՝

«Վեոլիա ջուրը» կտուգանվի առավելագույն չափով՝ 10 մլն դրամ

«Վեոլիա ջուր» ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամ գումարի չափով։ Որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է ընդունել փետրվարի 6-ի նիստում:

2018 թ. դեկտեմբերի 21-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ «Վեոլիա ջուրը» խախտել է ՀԾԿՀ №378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները: «Թույլ է տվել միացման գործընթացին վերաբերող մեծաքանակ և տարաբնույթ խախտումներ, որոնց դեպքում համաչափ է Ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 47.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված տուգանքի առավելագույն չափի կիրառումը»,- նշված է ՀԾԿՀ որոշման նախագծում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս