Կառավարության որոշմամբ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը կաշխուժացնեն քաղաքի տնտեսական կյանքը:
Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լիդա Բաղդասարյանը հայտնաբերվել է Երևան-Երասխ ճանապարհին` Տափերական գյուղի դաշտամիջյան հատվածում ու հանձնվել հարազատներին:
Հուլիսի վերջին օրն ամենացուրտն է եղել Մոսկվայում առնվազն 70 տարվա ընթացքում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը), որտեղ տեղակայված են մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցները:
Տարոնի ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի կնոջը կողոպտած անձին․ նա ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Սիրելի լրագրողներ, որպեսզի անհատական բոլորիդ զանգերին ու նամակներին չպատասխանեմ ու կրկնվեմ, որոշեցի այսպես փոխանցեմ ասելիքս. այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել և չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ այսպես ասած՝ «Ստամբուլյան» կոնվենցիայի մասին:
Այսօր օգոստոսի 1-ին սոցցանցերում «Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները» վերնագրով տեսանյութ էր տարածվել, որում ներկայացված էին պղծված և վնասված շիրմաքարերը։
Շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է վերջերս ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրն իր հնարավոր ամուսնալուծության մասին:
Հուլիսի 31-ին, ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ՝ ավտոմեքենայում, տղամարդու դի կա։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հաստատել է 24-րդ թատերական տարեշրջանի պլանները:
Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։
«Այն, ինչ ենթադրում ենք՝ որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը դրսևորվել է հանրապետության մի շարք այլ գերեզմանատներում»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով Եռաբլուրի աղմկահարույց դեպքերին:
Եռաբլուրում այսօրվա միջադեպից հետո «Հաղթանակած» նախաձեռնությունն այնտեղ սահմանելու է շուրջօրյա վերահսկողություն։ Այս մասին 168.am-ին հայտնեց նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
Մինչ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը սկսելն այսօր պատասխանեցի նաև լրագրողների հարցերին:
«Անորոշ, սպասողական վիճակ է. ռեզյումեներն ու ցուցակներն ուղարկված են: Բնական է՝ այդքան էլ հեշտ չէ 200 հոգու միջև ընտրություն կատարելը: Իսկ վարկերի հարցն ընթացքի մեջ է, ամեն ինչ անում են, որ սառեցվի կամ մեղմ վերաբերմունք լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասացին նրանք:
Արդեն տեղեկացրել էինք, որ անհայտ անձինք Եռաբլուրում վնասել են ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։
Կ.Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու համար ստեղծված նախաձեռնող մարմինը պատրիարքական ընտրություններին ընդառաջ սկսել է աշխատանքը:
Հեռվից նայելով մեր երկրի անցուդարձին՝ մի տեսակ բանականության մեջ չի տեղավորվում։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․ «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար:
Հայաստանում թվով 19 վերգետնյա հեռարձակողների միավորմամբ ստեղծվել է «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»՝ ոլորտում եղած բազմաթիվ հարցերի քննարկման և լուծումներ փնտրելու նպատակով։
Եռաբլուրում տեղի ունեցածը վստահաբար արգասիքն է վերջին ժամանակներս էականորեն ակտիվացած որոշ հասարակական կազմակերպությունների և միավորումների գործունեության։
Եթե ուզում ես տրորել ժողովրդի արժանապատվությանը` արժեզրկիր նրա հերոսներին: Եթե ուզում ես ժողովրդից մանկուրտ ստանալ, զրկիր նրան իր հերոսներից:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։
Դերասանուհի Իննա Չուրիկովային դուրս են գրել Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտից:
Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրվող չորս հայ ամբաստանյալների կալանքը երկարաձգել է երեք ամսով:
Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
Այսօր ունենք փաստ. Մեկ թռիչքը, փաստորեն, հնարավոր էր իրականացնել 6 միլիոն դրամով, սակայն իրականացվել է 47 միլիոնով: Ի դեպ, այն, որ մեր ավիաընկերությունները պատրաստ են եղել շատ էժան, չվերթի իրական ինքնարժեքից շատ անգամ ցածր սակագնով իրականացնել այդ չվերթերը, Կառավարությունում գիտեին այս պատմության ամենասկզբից:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե դեպքի առնչությամբ որևէ տեղեկատվություն ունե՞ն, թե՞ ոչ։