Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը։

Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Մայիսի 1-ն աշխատավորի օրն է՝ մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում ու առաջ են տանում մեր երկիրը։ Այն օրն է, երբ պետք է առանձնահատուկ կարևորել ոչ միայն աշխատանքի արժեքը, այլև աշխատող մարդու իրավունքներն ու արժանապատիվ կյանքը։

Աշխատանքը պետք է լինի ոչ միայն ապրուստի միջոց, այլև ինքնաիրացման, կայունության և արժանապատիվ կյանքի հիմք։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտպանված են աշխատողի իրավունքները, երբ գործում են արդար պայմաններ, և երբ յուրաքանչյուր ոք վստահ է, որ իր աշխատանքը գնահատվում է։

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը։ Որտեղ չկա շահագործում, կա հնարավորություն զարգանալու, առաջ շարժվելու և ստեղծելու։

Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ։ Այն հասարակությունները, որոնք պաշտպանում են աշխատողի իրավունքները և խրախուսում արդար աշխատանքային հարաբերությունները, ունեն առավել կայուն տնտեսություն և ավելի բարեկեցիկ կյանք։

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել։ Այդ ընտրության հիմքում պետք է լինի նաև մեր վերաբերմունքը աշխատանքի և աշխատող մարդու իրավունքների նկատմամբ։

Մենք պետք է հստակ գիտակցենք՝ աշխատող մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե ընտրություն է, այլ պարտադիր պայման՝ բարեկեցիկ, արժանապատիվ, արդար և ուժեղ պետություն ունենալու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031