Հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի Զվարթնոց օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ:
Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:
«Այս եղանակին երեխաները շատ են օգտագործում գազավորված ըմպելիքներ: Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ մի՛ օգտագործեք այն, որովհետև դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, ինչքան խմում եք, այնքան ուզում եք խմել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
«Տեսնում եք, որ աղբահանության վիճակն օր օրի վատանում է: Մյուսը վերելակների հարցն է. գոնե մեկ վերելակի հարց լուծված չէ, ավելին` 71 միլիոնով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը ու ներկայացնում էին, որ այլ միջոցներով պետք է փոխվեն վերելակները»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրել մասին:
Հուլիսի 30-ին, ժամը 19.23-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 14.00-17.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Արագած և Ծաղկալանջ համայնքների, ժամը 13.00-16.00-ն`Կոտայքի մարզի Արտամետ գյուղի Գետաշեն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է զինվորների համար նախատեսված մսի՝ կիզիչ արևի տակ տեղափոխման շուրջ քաղաքացու ահազանգով բարձրացած աղմուկին:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Միխայիլ Լեոնտևը, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ուրա քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի (մարդու ինքնասիրությունը և արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով:
Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ժամանակի ընթացքում ավերվել է:
Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 23-ին տեղ գտած «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել»վերտառությամբ հրապարակման մեջ առկա լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով է մեկնել Իջևան, իրականությանը չի համապատասխանում։
Հուլիսի 30-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել:
Կյանքի 82-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը:
Հուլիսի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում:
Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեկբերին:
38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
«911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։
Հուլիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
11:00-15:00 Գորիս քաղաքի Արտաշեսյան, Գուսան Աշոտի, Գարեգին Նժդեհի, Գրիգոր Տաթեւացի, Դավիթ Բեկի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Մ.Խորենացի, Յուրի Բախշյանի, Սպանդարյան, Մամիկոնյան, Յոլյան փողոցները, Յոլյան 1-ին նրբանցքը եւ հարակից ոչ-բնակիչ բաժանորդները:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։
Հուլիսի 31-ին, ժամը 01։58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։
Աշխարհի ամենահարուստ հայուհի Կարոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Նա բանկին մեղադրում է նաև սեռական խտրականություն դրսևորելու մեջ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր: