
Իննա Չուրիկովային դուրս են գրել հիվանդանոցից

Դերասանուհի Իննա Չուրիկովային դուրս են գրել Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հիվանդանոցում: Չուրիկովային հիվանդանոց էին տեղափոխել հուլիսի 18-ին այն բանից հետո, երբ նա հանկարծակի բեմից ընկել էր «Պառաված օրիորդը» ներկայացման ժամանակ:
Ներկայացումը, որտեղ նաեւ խաղում 1ին Եկատերինա Վասիլեւան եւ Ալեքսանդր Մախայլովը, ընդհատել էին: Չուրիկովան հոսպիտալացվել էր ծանր վիճակում, հուլիսի 19-ին նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի սուր էնդոտոքսիկոզների բաժանմունքի սովորական հիվանդասենյակ:
«Չուրիկովային դուրս են գրել»,-հայտնել են հիվանդանոցում: Դերասանուհու դուրս գրվելը հաստատել է նաեւ թատրոնի նրա գործընկերուհին՝ Ելենա Շանինան: «Նրան դուրս են գրել. դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,-հայտնել է գործակալության զրուցակցուհին: