Բաժիններ՝

Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։

Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասել է Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա ընդգծել է, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս , և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։

Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031