Պենտագոնը 2027 թվականի բյուջեում Ուկրաինային օգնություն տրամադրելու միջոցներ չի ներառել
Պենտագոնը 2027 թվականի բյուջեում Ուկրաինային օգնություն տրամադրելու միջոցներ չի ներառել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ջուլս Հերստը:
ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ օրենսդիրներից մեկը խնդրել է Հերստին հաստատել, որ ռազմական գերատեսչության բյուջեի նախագծում Ուկրաինային օգնության մասին հիշատակում չկա: Հեռարձակումն իրականացնում էր ABC News հեռուստաալիքը՝ YouTube-յան իր էջով:
«Այո՛, դա այդպես է: Այս բյուջեում ֆինանսավորում նախատեսված չէ [Ուկրաինային անվտանգության աջակցության նախաձեռնության]՝ USAI-ի համար», – պատասխանել է Հերստը:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը որոշում է կայացրել «ապասառեցնել» Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ֆինանսական օգնության փաթեթը, որն ավելի վաղ արգելափակվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից:



