Բաժիններ՝

Միխայիլ Գալուստյանը տեսագրություն է հրապարակել՝ մեկնաբանելով կնոջից բաժանվելու մասին լուրերը

Շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է վերջերս ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրն իր հնարավոր ամուսնալուծության մասին:

«Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել, որ ես բաժանվել եմ իմ սիրելի կնոջից՝ Վիկտորյայից, քանի որ ինձ Բառնաուլ մեկնող ինքնաթիռում տեսել են ինչ-որ աղջկա հետ: Այդ ամենը ճիշտ չէ: Մի հավատացեք այդ ամենին, խնդրում եմ», – ասել է դերասանը՝ Instagram-ում հրապարակված տեսանյութում:

Բացի այդ, նա նշել է, որ համացանցում հայտնված մյուս տեղեկությունն այն մասին, որ ինքը մրցույթներ և խաղատներ է գովազդում, նույնպես իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին, հայտնում էին, որ Գալուստյանը, հնարավոր է, բաժանվել է կնոջից:

Գալուստյանն ամուսնացել է 2007-ին: Նա և Վիկտորյան երկու դուստր են մեծացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս