Բաժիններ՝

Եռաբլուրում «Հաղթանակած» նախաձեռնությունը կսահմանի շուրջօրյա վերահսկողություն

Եռաբլուրում այսօրվա միջադեպից հետո «Հաղթանակած» նախաձեռնությունն այնտեղ  սահմանելու է շուրջօրյա վերահսկողություն։ Այս մասին 168.am-ին հայտնեց նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Եթե Եռաբլուրում պատշաճ մակարդակով ապահովված լիներ անվտանգությունը, մենք նման նախաձեռնությամբ հանդես չէինք գա։ Բայց այժմ մենք տարածքը կվերահսկենք այնքան ժամանակ, մինչև վստահ կլինենք, որ համապատասխան մարմինների կողմից տարածքը պատշաճ կվերահսկվի և նման դեպքերը բացառված կլինեն»,- ասաց Հ. Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այս պահին 7 հոգի արդեն կան Եռաբլուրում, նախաձեռնության մյուս անդամները ևս զանգահարել են, և առաջիկա օրերին իրենց թիվը կավելանա։ Վերահսկողությունը ծավալելու են շուրջօրյա, սակայն գիշերն ավելի խիստ կլինի հսկողությունը։

Հարցին՝ եթե պատկան մարմինները 3-4 կամ ավելի ամիսներ շարունակ հսկողությունը չխստացնեն, նախաձեռնությունն այդքան ժամանակ պատրա՞ստ է Եռաբլուրում շուրջօրյա հսկողություն իրականացնել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ հսկողություն կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև այն չիրականացվի բարձր մակարդակի։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս