Բաժիններ՝

«Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի». Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը սկսելն այսօր պատասխանեցի նաև լրագրողների հարցերին: Հնչած հարցերին տրված պատասխաններում նշել եմ հետևյալը՝

Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա: Սակայն նույնիսկ հարուցման փուլում, ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի կարգապահական վարույթի հարուցման, այլ հարուցող մարմինը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերևույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում եղե՞լ է, թե՞ չէ: Այսինքն՝ դա ընդամենն առիթ է հանդիսանալու, վարույթ հարուցողն ինքը պետք է գնահատի՝ հարուցի՞, թե՞ չէ: Վերջում ԲԴԽ-ն պետք է գնահատի՝ առկա՞ է կարգապահական խախտում, թե՞ չէ:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի շուրջ արհեստական օրակարգ է ստեղծվել. այստեղ իշխանություններին հարվածելու միտում կա:

Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի:

Եթե կոնվենցիան վավերացվի, ես ուրախ կլինեմ, որ լրագրողները մեկ տարի, երկու տարի ու այդպես շարունակ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ կոնվենցիայում կան կետեր նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին կամ նրա, որ նույնասեռականները կարող են երեխա որդեգրել, զանգահարեն ու հարցնեն՝ «ինչո՞ւ դա չեղավ»:

Արդարադատության նախարարությունը հնարավորինս կարճ ժամկետներում կթարգմանի Կոնվենցիայի վերաբերյալ բացատրական զեկույցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս