
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը կնվազի 8-10 աստիճանով

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մյուս շրջաններում 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.30C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.70C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.90C